Վրաստանի նախագահը վետո է դրել «Գաղտնալսումների մասին» օրենքի վրա

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո է դրել «Գաղտնալսումների մասին» օրինագծերի փաթեթի վրա, որոնք ենթադրում են Օպերատիվ-տեխնիկական գործակալության ստեղծում, որը պետք է գաղտնի լրտեսություն իրականացնի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Օրինագծերի փաթեթը խորհրդարանի կողմից հաստատվել էր մարտի 1-ին, չնայած ընդդիմության եւ ոչ կառավարական մի քանի կազմակերպությունների բողոքին:

Օպերատիվ-տեխնիկական գործակալության իրավասության մեջ մտնելու է հեռախոսազրույցների գաղտնալսումը եւ ինտերնետ-հաղորդակցության նկատմամբ լրտեսումը:

«Ես համապատասխան դիտողություններով խորհրդարան եմ վերադարձնում գաղտնալսումների մասին օրինագծերի փաթեթը»,-հայտարարել է Մարգվելաշվիլին բրիֆինգում: Նրա խոսքով՝ վետո դնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ինքը կոնսուլտացիաներ է անցկացրել քաղաքական կուսակցությունների հետ: «Օրենքի նորմերի մի մասը չի համապատասխանում Սահմանադրությանը»,- պարզաբանել է նա իր որոշումը, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում