AM | RU
USD
EUR
RUB

Պակիստանի վարչապետը կարգադրել է անհապաղ բացել Աֆղանստանի հետ սահմանը

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերսկսել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքը, որոնք մեկ ամիս փակվել էին երկրում հակաահաբեկչական արշավի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է վարչապետի գրասենյակը:

Պակիստանը լույս փետրվարի 17-ի գիշերը Աֆղանստանի հետ սահմանը փակել էր ի պատասխանել մի շարք ահաբեկչական գործողությունների, որոնք փետրվարի կեսերին ցնցել էին երկիրը: Երկրի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական գործողությունները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնվող ահաբեկիչների ցուցումով:

Սահմանային անցակետերի փակմամբ եւ սահմանների պարեկման ուժեղացմամբ պակիստանյան իշխանությունները հույս ունեին կանխել Աֆղանստանի տարածքից զինյալների թափանցումը Պակիստան:

Մարտի 20-ին, սահմանային անցակետերի փակումից մեկ ամիս անց, վարչապետը կարգադրել է վերսկսել դրանց աշխատանքը: Դրա հետ մեկտեղ նշված ժամանակաշրջանում սահմանապահ կետերը պարբերաբար բաց էին թողնում երկու երկրների այն քաղաքացիներին, որոնք վերադառնում էին հայրենիք, իսկ մարտի 7-8-ին սահմանը լիովին բաց է եղել «հումանիտար նկատառումներով»:

Սահմանը վերաբացելու որոշումը Շարիֆն համարել է բարի կամքի քայլ հարեւան երկրի նկատմամբ, որի հետ Պակիստանին կապում են մշակութային, կրոնական եւ պատմական լայն կապերը: Վարչապետն այն կարծիքին է, որ սահմանների երկարատեւ փակումը հակասում է երկու երկրների ժողովուրդների եւ տնտեսությունների շահերին: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Աֆղանստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն խնդիրների ուղղությամբ, որոնք սկզբնապես հանգեցրել էին սահմանը փակելու որոշման:

«Աֆղանստանում կայուն խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-վարչապետի հայտարարությունից մեջբերում է արել պակիստանյան մամուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի 558 զոհ և 1293 վիրավոր. voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին Իրականացվում է Խոսրովի անտառի օդային հետախուզություն Արվելու է առավելագույնը՝ նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար. Կարեն Կարապետյան «Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները «Հայկական ժամանակ». Պռոշյանում գտնված նորածնին շատերն են ցանկանում որդեգրել «Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը «Հրապարակ». Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու «Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ նոտային Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվոր է սպանվել Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասնմեկերորդ թռիչքը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է քրդական հանրաքվեին Գերմանիայի ԱԳ նախարարը խորհուրդ Է տվել չահաբեկել Մոսկվային Թրամփը իմաստուն Է համարել Գուամի շրջան հրթիռներ չարձակելու ԿԺԴՀ-ի որոշումը Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից առանց երեխաների Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են Ռուսական օդանավը «Խոսրովի անտառի» հրդեհաշիջման նպատակով իրականացրել է տասներորդ թռիչքը Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում Ադրբեջանից հում նավթի արտահանումը նվազել է 40 տոկոսով ՀՀ ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԵԱՏՄ փորձագետները հուսադրող են համարում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները Հայաստանի սպառողների ասոցիացիան գրենական պիտույքների գների աճ չի արձանագրել Վահրամ Բաղդասարյանը հերքել է Արդվիում հանքի հետ իր առնչության մասին լուրերը Ադրբեջանի իշխանությունները անկախ մամուլին ճնշելու համար շարունակում են ֆիսկալ մեխանիզմներ կիրառել ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan