AM | RU
USD
EUR
RUB

Եթե մեկին թագավոր են կոչում իր բնակավայրում, դա դեռ չի նշանակում, որ իրոք մոտեցել ենք միջնադարին

Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Արամ Զավենի Սարգսյանը կասկած էր հայտնել Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելու վերաբերյալ և որպես ասածի հիմնավորում մատնանշել էր վերջինիս երկրի ամենահարուստ մարդը լինելու հանգամանքը:

Արամ Սարգսյանի ասածի հետ տրամաբանորեն կարելի է համաձայնվել, քանի որ մենք դժբախտաբար չենք ապրում կայուն ժողովրդավարություն ունեցող և քաղաքացիական ամուր հասարակության վրա հիմնված իրավական պետությունում:

Որքան էլ ցանկություններն ու ձգտումները մեծ լինեն առաջընթաց գրանցելու ու մոտենալու վերը նշված արժեհամակարգով առաջնորդվող երկրներին, որքան էլ արդեն իսկ արձանագրված լինեն որոշակի հաջողություններ, այնուամենայնիվ հարկ է փաստել, որ դեռևս խոցելի են այն խոշոր գործարարները, ովքեր կփորձեն դեմ գնալ իշխանություններին, էլ չեմ խոսում իշխանափոխության կոչեր հնչեցնելու և իրական վտանգ ներկայացնելու պարագայում:

Արամ Սարգսյանի այս կասկածին անմիջապես հետևեց Նաիրա Զոհրաբյանի կոպիտ արձագանքը, որ շուտով իրենք կիրականացնեն իշխանափոխություն և քաղաքական դաշտից կհեռանան ոչ միայն իշխանությունները, այլև իրենց հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ:

Եթե Արամ Սարգսյանի ասածի հետ տրամաբանորեն կարելի էր համաձայնվել, ապա Նաիրա Զոհրաբյանի ասածը սոսկ նախընտրական հռետորաբանություն է և ոչինչ ավելին: Նույնիսկ ցավալի է, երբ իշխանության են փորձում գալ նման մտածողությամբ մարդիկ: Դա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում Գագիկ Ծառուկյանի մոտեցումները, կամ միտված չեն հավատալու նրան, ապա սպասարկում են իշխանության շահերը կամ հանդիսանում են նրանց հաճախորդները:

Դա քաղաքական դաշտն ու հասարակությունը սև և սպիտակի բաժանելու հայտ է, իսկ նա ով հասարակությունը բաժանում է երկու մասի, միանշանակ պարտվում է: Նման մոտեցումը այլակարծության և ժողովրդավարական արժեհամակարգի մերժում է: Այլ խոսքով՝ նա ով մեր հետ չէ, նա մեր դեմ է, կարգախոսի կիրառումն է, այլ բառապաշարով:

Եթե որևէ անձի թագավոր են կոչում իր բնակավայրում, դա դեռ չի նշանակում, որ իրոք մենք մոտեցել ենք միջնադարին, որտեղ թագավորը Աստծո փոխանորդն էր երկրի վրա և, որի քայլերը քննարկման ենթակա չեն:

Ցանկացած քաղաքական ուժ, ով իր գործունեությունը խարսխում է կուռքերի վրա, ապա որքան էլ այդ ուժի ծրագրերում ամրագրված լինեն ամպագորգոռ ծրագրային դրույթներ, այն իր էությամբ բռնապետական է:

Պատմությանը հայտին են բազմաթիվ դեպքեր, երբ միանգամայն ժողովրդավարական ճանապարհով իշխանության են եկել բռնապետներ: Ի վերջո ժողովրդավարությունը միայն ընտրական մեխանիզմը չէ: Ժողովրդավարությունն առաջին հերթին պետք է խարսխված լինի ազատ մտածողության վրա: Եթե որևէ քաղաքական ուժի մոտ բացակայում է ազատ մտածողությունը, այլակարծության հանդուրժումը, մրցակիցների նկատմամբ հարգանքն ու հարկ եղած դեպքում ներողամտության դրսևորումը, մեծահոգությունն ու համամարդկային այլ արժեքները, ապա նման ուժի իշխանության գալը նույնիսկ ամենաժողովրդավարական ճանապարհով, կարող է հանգեցնել ոչ դրական արդյունքների:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ առանց ազատության ու սոսկ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած անձիք, երկիրը վերածեցին քաոսի: Վերջապես մեկ արդար ընտրությունը կարող է լինել ոչ թե ժողովրդավարության հաղթանակ, այլ համաժողովրդական պոռթկում ու ընդվզում:

Հեռուն չգնալու համար կարելի է որպես օրինակ բերել մեր երկու հարևաններին.

1990-ականներին Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Գամսախուրդիան երկիրը հասցրեց քաղաքացիական պատերազմի: Ադրբեջանում նույնպես ժողովուրդը ընտրեց Մութալիբովին, որը տապալվեց կարճ ժամանակ անց ու մինչ օրս Ադրբեջանը չի կարողանում ազատագրվել բռնապետական համակարգից:

Այլ խոսքով, եթե չկա հստակ որդեգրած արժեհամակարգ, եթե յուրաքանչյուրի գիտակցության մեջ չկա ամրագրված ազատություն, ապա միայն ընտրությունները բավարար չեն ժողովրդավարության հասնելու համար: Ի վերջո ընտրություններում կարելի է հաղթել նաև բացահայտ պոպուլիզմով, դեմագոգիայով և տարատեսակ բարեգործություններով:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս
ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի 558 զոհ և 1293 վիրավոր. voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին Իրականացվում է Խոսրովի անտառի օդային հետախուզություն Արվելու է առավելագույնը՝ նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար. Կարեն Կարապետյան «Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները «Հայկական ժամանակ». Պռոշյանում գտնված նորածնին շատերն են ցանկանում որդեգրել «Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը «Հրապարակ». Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու «Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ նոտային Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվոր է սպանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan