Ուկրաինան արգելել է Ղրիմ այցելած եվրոպացի պատգամավորների մուտքը երկիր

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է եվրոպացի հինգ պատգամավորների մուտքը երկիր, որոնք մարտի 19-ին եռօրյա այցով ժամանել են Ղրիմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Facebook-ի իր Էջում հայտնել է հատուկ ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան: 

«Պարզվել է, որ անօրինականորեն Ղրիմում են գտնվում Սերբիայի չորս քաղաքացի եւ Չեխիայի մեկ քաղաքացի: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել՝ հինգ տարի ժամկետով արգելել նրանց մուտքը երկիր»,-հայտարարել է Գիտլյանսկայան:

Նա հավելել է, որ քաղաքական գործիչները թերակղզի են ժամանել, որպեսզի նշեն նրա միավորումը Ռուսաստանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում