Թուրքիայում մեծ թվով Քրդստանի բանվորական կուսակցության անդամներ են ձերբակալվել

Վանի նահանգի Չալդըրան շրջանում թուրքական ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում մեծ թվով կասկածյալներ են ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Չալդըրանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում լույս մարտի 20-ի գիշերը PKK անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 40 մարդ:

Ձերբակալվածներին առաջադրվել են ահաբեկչական գործողությունների ուղղակի և անուղղակի մասնակցություն ունենալու հատկանիշներով մեղադրանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում