Թուրքիայում քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Պատգամավորը ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) գովաբանելու, հանցանք գործելու դրդելու և ահաբեկչի հուղարկավորությանը մասնակցելու համար «ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում