Թուրքիայում PKK-ից ձերբակալվածների թիվը հասել է 960-ի

Թուրքիայի ողջ տարածքում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է 960-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

PKK անդամների բացահայտման և ձերբակալման հատուկ գործողությունները իրականացվել են մարտի 9-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մարտի 18-ին հայտնել էր 740 կասկածյալի ձերբակալության մասին:

Քրդստանի բանվորական կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի քրդերի շահերն ու իրավունքները և ռազմական գործողությունների միջոցով փորձում է ստիպել թուրքական իշխանություններին լուծել քրդական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում