ՀՅԴ երիտասարդները Արաբկիրում ներկայացրել են կուսակցության քարոզչական ծրագիրը

Արաբկիր վարչական շրջանում մարտի 20-ին ՀՅԴ քարոզչական ծրագիրն էին ներկայացնում կուսակցության երիտասարդները:

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները քաղաքացիներին էին ներկյացնում ՀՅԴ ուսանողական միության, բացառապես ուսանողներին վերաբերող, «Նոր սերունդ, արդար Հայաստան», երիտասարդական միության՝ «Ո՛չ ընտրակաշառքին» թռուցիկները և ՀՅԴ նախընտրական հռչակագիրը:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով քաղաքացիների հետ մասնավոր հանդիպումներն ու քննարկումները, նրանց հարցերին սպառիչ պատասխանները, Դաշնակցության հետապնդած գաղափարների ու քաղաքական առաջնահերթությունների հանրահռչակումը՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, հետայսու մինչև ապրիլի 2-ը, շարունակելու են ակտիվ քարոզչական հանդիպումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում