Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ նախընտրական քարոզարշավին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավին: Դաշինքի ներկայացուցիչները մարտի 20-ին քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունենում Արագածոտնի մարզում:

Րաֆֆի Հովհաննիսյանը թիմակիցներին միացել է Ապարանում: Մինչ այդ դաշինքի անդամները հանդիպում էին ունեցել Աշտարակի բնակչության հետ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը քարոզարշավի մեկնարկից գտնվում էր ԱՄՆ-ում և մինչ այս պահը չէր մասնակցում դաշինքի ներկայացուցիչների և ընտրողների հանդիպումներին:

Այդ ընթաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումներում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում