Արցախի Նախագահը նպաստավոր է համարում Բելգիայի հետ հարաբերությունների խորացման պայմանները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Բելգիայի Դեմոկրատ ֆեդերալիստ եւ Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը ներկայացնող խորհրդարանականների:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության եւ երկու երկրների վարչական շրջանների միջեւ կապերի զարգացման հարցերին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում