Կարեն Կարապետյանը հորդորում է համայնքների բնակիչներին մասնակցել համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի մշակմանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքների բնակիչներին հորդորում է մասնակցել իրենց համայնքների հնգամյա ծրագրերի կազմմանն ու խնդիրների առաջադրմանը: Աշխատանքային այցի ընթացքում Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը նշեց, որ բնակիչները պետք է ներկայացնեն առաջարկություններ, դրանք մանրամասն քննարկեն համայնքի ներսում, որից հետ միայն համայնքի զարգացմանը ծրագիրը կներկայացվի կառավարություն:

«Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն պարագայում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն, նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի, ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:

«Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք՝ բնակիչներդ չմասնակցեք դրան, բան չի փոխվելու»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում