ՀՀ ֆիննախարարությունը և ՎԶԵԲ-ը կարևորում են են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` հույս հայտնելով, որ վերջինս էապես կնպաստի Հայաստանում փո քր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորմանը: Հատկապես ընդգծվեց երկարաժամկետ հեռանկարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի առաջնայնությունը: Կողմերն անդրադարձել են նաև բաժնեմասնակցային հիմնադրամի կառավարման համար ընտրված «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության գործունեության հաջող փորձին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում