Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում 16 աշակերտ է ձերբակալվել

Դիարբեքիրի Դիջլե համալսարանի դիմաց Նովրուզի տոնակատարության ժամանակ ձերբակալվել է 16 դպրոցական:

Այս մասին, ինպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ձերբակալության պատճառը եղել է այն, որ աշակերտներից մեկը երգել է Քրդստանի բանվորական կուսակցության հիմնը, և երբ ոստիկանները ցանկացել են նրան ձերբակալել, մյուս աշակերտները խոչնդոտել են, ինչի արդյունքում ոստիկանների և աշակերտների միջև բախում է տեղի ունեցել:

Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված կազմակերպություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում