«Հայկական Ժամանակ». Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի եղբորորդուն անվանակոչել են հերոսի պատվին

Երեկ կեսգիշերին մոտ, ժամը 23:55-ին, ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդին, որին անվանակոչել են Հրաչ: Փոքրիկը ծնվել է հորեղբոր ծննդյան օրը: Երեկ Հրաչ Գալստյանը կդառնար 26 տարեկան:

«Ծնվեց մարտի 20-ին՝ 23:55-ին՝ այսինքն եղբորս ծննդյան օրը, ոնց որ ուզում էինք: Դա այդպես էլ լինելու էր»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ուրախությամբ նշել է լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբայրը՝ Աղասի Գալստյանը:

Փոքրիկ Հրաչը լույս աշխարհ է եկել Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում՝ 3 կգ 800 գրամ քաշվ: Գալստյանները փոխանցմամբ՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում