«Ժողովուրդ». ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուքին ակտիվ մասնակցել է Ֆազը

Նախորդ շաբաթ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուքին ակտիվ մասնակից է եղել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը: Հենց նա է ծեծի ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Թերթին հայտնի է դարձել, որ Ֆազը լքել է Հայաստանը՝ ամենայն հավանականությամբ վախենալով հաշվեհարդարից: Երբ թերթը Արման Սահակյանից հետաքրքրվել է՝ հիմա Դուք պատգամավորի թեկնածու եք, թե գողական, ինչ կապ ունեք Ֆազի հետ, Գալուստ Սահակյանի որդին պատասխանել է. «Սերգեյ Գրիգորյանն արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում: Ես պատգամավորի թեկնածու եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում