«Չորրորդ իշխանություն». Կադաստրի աշխատողներին ստիպում են ՀՀԿ-ի օգտին աշխատել

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետ Աշոտ Բաղդասարյանն այս օրերին լծվել է ՀՀԿ օգտին աշխատանքին:

Ինչպես պնդում են «Չորրորդ իշխանության» աղբյուրները, նա Շիրակի մարզային կառույցի աշխատակիցներին համոզում է ժամանակավորապես փոխել հաշվառման վայրը և խորհրդարանական ընտրություններին քվեարկել Մալաթիա-Սթեբաստիա կամ Շենգավիթ համայնքներում:

«Բանն այն է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, որը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի ընկերն է: Եվ ահա կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավարը հորդորում ու ստիպում է, որ իր ենթակաները գան և Ա. Հովհաննիսյանի օգտին քվեարկեն»,-գրել է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում