«Հրապարակ». Տեխզննության կեղծ կտրոնների գործն ուղարկվել է դատարան

Տրանսպորտային միջոցների՝ տեխզննության կեղծ կտրոնների՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը բաժանվել է 2 մասի, 6 հոգու գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն է քննելու: «Հրապարակ»-ը գրել է, որ 6-ից միայն մեկն է կալանքի տակ՝ Գորիսի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, ով էլ կազմակերպել է գործընթացը: 4 հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, մեկի նկատմամբ կիրառվել է գրավ: Եվս մոտ 6-7 հոգու մասով էլ դեռ նախաքննություն է ընթանում:

Թերթը նշել է, որ կեղծ կտրոնները վաճառվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում