«Ժամանակ». Վարչապետի գործարանի պատճառով մարզերում տասնյակ մարդիկ մնացել են առանց աշխատանքի

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում իր վարչապետությունից առաջ գործարան ուներ՝ «Էներգանորոգում» անունով, որը փակման եզրին էր գտնվում։ Նրա վարչապետ դառնալուց հետո գործարանը նոր շունչ է ստացել՝ երկրի բոլոր պոմպակայանները, տրանսֆորմատորները, շարժիչները վերանորոգվում են Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի ղեկավարած այս գործարանում։

Առանց տենդերի, պետական կառավարության ու անսահմանափակ պատվերներն ուղարկվում են հենց վարչապետի անձնական գործարան նորոգման՝ միլիոնավոր դրամների շահույթ ապահովելով վարչապետի ընտանիքին։ Դրա փոխարեն տեղական փոքր գործարանները փակվել են կամ փակման եզրին են, դրա պատճառով տասնյակ մարդիկ մնացել են առանց աշխատանքի մարզերում և գյուղական բնակավայրերում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում