Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում