Էրդողանը խիղճ չունի և երկիրը վերածում է բանտի. գերմանական պարբերականի անդրադարձը

Գերմանական հեղինակավոր Rhein-Neckar-Zeitung (RNZ) պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Գերմանիայի հասցեին վերջինիս հայտարարությունները խստորեն դատապարտող հոդված է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը նշել է, որ Էրդողանին պետք է ցույց տալ սահմանները: «Ռեջեփ Թայիփ Էրդողանը նացիստ չէ, ոչ էլ ֆաշիստ է: Անգամ բռնապետ էլ չէ: Այս պահին նա մի քաղաքական գործիչ է, ով չգիտի էթիկայի կանոնները, չի կարողանում զսպել զայրույթը, մյուսների հետ վարվում է իր անձնական հաշիվներով: Մեկն է, ով ընդհանրապես խիղճ չունի և երկիրը կամաց-կամաց վերածում է բանտի: Էրդողանի` սահմաններ չճանաչող զայրույթի պատճառով Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելն այս պահին մահապատժի սպառնալիքի առաջ է կանգնած: Միայն մեկ անելիք կա` Էրդողանին ցույց տալ սահմանները»,- գրել է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում