Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Ապրիլին նա կուղեւորվի Իտալիա՝ մասնակցելու «յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան»,– ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի, հայտնել էր, որ Թիլերսոնն ապրիլի 12-ին այցով կժամանի Մոսկվա: Գործակալությունը նաեւ տեղեկացրել է, որ պետքարտուղարը պլանավորում է բաց թողնել ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը ապրիլի 5-6-ին պետք է կայանա Բրյուսելում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ է ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում