Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 1 մլրդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար. Forbes

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Forbes հրատարակությունը: Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4,5 միլիարդ դոլար, նա զբաղեցնում էր 336-րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Այժմ նա իջել է վարկանիշի 554-րդ հորիզոնական: 

Հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գործարարությունը կանցնի երկու որդիների՝ Դոնալդ Կրտսերի եւ Էրիկի ղեկավարմանը:

ԱՄՆ-ի նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ կարող էտնօրինել տարեկան 50 հազար դոլարի՝ անձնական ծախսերի հաշիվը, նրան մատչելի է ուղեւորությունների վճարման՝ 100 հազար դոլարի եւ ժամանցի՝ 19 հազար դոլարի հիմնադրամը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում