Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը. եվրակոմիսար

Թուրքիան ավելի ու ավելի Է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի շուրջ բանակցությունների գծով եվրակոմիսար Յոհաննես Հանը Bild թերթին տված հարցազրույցում:

«Հենց սկզբից պարզ Էր, որ դրանք լինելու են բաց արդյունքով բանակցություններ,-ասել Է նա:Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից: Եթե նա մոտ ժամանակներս չփոխի իր քաղաքականությունը, ապա ԵՄ-ին նրա անդամակցությունն ավելի ու ավելի անիրատեսական կդառնա»:

Միաժամանակ Հանն ընդգծել է, որ «Թուրքիան Էրդողանը չէ, անդամակցության գործընթացը միշտ ներառում է ամբողջ հասարակությունը»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, «ափսոսանք է հարուցում այն, որ եվրոպամետ տրամադրված թուրքերը ներկայում չեն կարողանում ձայն ստանալ»: Եվրակոմիսարը նաեւ նշել է, որ Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու շուրջ պլանավորված հանրաքվեն «նահանջ է Եվրոպայից»:

Անդրադառնալով ԵՄ-ին երկրի միանալու շուրջ բանակցությունների դադարեցման հնարավորությանը, Հանը նշել է, որ նման որոշումն ընդունում են Եվրամիության անդամ պետությունները, որոնք դեկտեմբերին հանդես են եկել երկխոսությունը շարունակելու օգտին: «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսով ցանկացած ժամանակ կարող Է տեղի ունենալ իրադրության վերագնահատում: Քայլը անդամ երկրներինն է»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում