Բուլղարացի ցուցարաները փակել են թուրք-բուլղարական սահմանի անցակետերը

Բուլղարացի ցուցարարները մարտի 21-ին փակել են թուրք-բուլղարական սահմանի մի շարք անցակետեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ցուցարարների կողմից անցակետերի փակման պատճառը «ընտական զբոսաշրջության» կանխումն է մինչև մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Պարզ է դարձել, որ մեծ թվով Բուլղարիայի քաղաքացիներ, ովքեր բնակվում են Թուրքիայում, որոշել են ընտրություններին մասնակցել ոչ թե Թուրքիայի, այլ Բուլղարիայի տարածքում:

Այդ նպատակով բուլղարական մի շարք կուսակցություններ երեքշաբթի օրը կազմակերպել են ավտոբուսներով Թուրքիայում բնակվող բուլղարացիների տեղափոխում Բուլղարիա:

Ցուցարարների կարծիքով` այդ ամենը կարող է սպառնալ երկրի անվտանգությանը, ինչպես նաև ընտությունների արդյունքների կեղծման հիմքեր ստեղծել:

Մարտի 17-ին Բուլղարիայի իշխանությունները ետ էին կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:

Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն էր հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում