Դոլարը, եվրոն, ֆունտ ու ռուբլին արժևորվել են

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 483,47 դրամ: Այն մարտի 20-ի համեմատ արժևորվել է 0,01 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521,81 դրամ՝ արժևորվելով 1,85 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 602,74 դրամ է՝ մարտի 20-ի համեմատ այն արժևորվել է 2,62 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 8.46 դրամ` մարտի 20-ի համեմատ այն արժևորվել է 0,05 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,82 դրամ, ոսկի՝ 19,156,33 դրամ, պլատին` 14,953,25 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում