Հայաստանը հիմա ավելի է պատրաստ դիմակայելու արտաքին ագրեսիային. Վիգեն Սարգսյան

«Պատմության մեջ քիչ են օրինակները, երբ ժողովրդավարական պետությունը բռնատիրական պետության հետ կարողացել է գալ տրամաբանական փոխզիջման: Ինձ համար անվտագության ամենաբարդ խնդիրն անհամադրելի երկու համակարգերի միջև փոխզիջում որոնելն է: Մենք պայքարում են ժողովրդի ինքնորոշման իրավունքի` մարդու անօտարելի իրավունքի համար, ոչ թե հողի, նյութական արժեքի համար: Մեր դեմ պայքարում են հողի համար», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Ինչպես ընդգծել է Վ. Սարգսյանը, խնդիրը ոչ թե այնպիսի տեքստ գրելն է, որի տակ բոոլր կողմերը` այդ թվում և Լեռնային Ղարաբաղը կստորագրեն, այլ այնպիսի մեխանիզմ ապահովելը, որը ստորագրելուց հետո էլ ցանկացած փոխզիջում լիարժեք իրականանալի կդարձնի. «Բռնատիրությունն անկանխատեսելի է անգամ իր սեփական ժողովրդի համար: Ինչպե՞ս կարող ես, ունենալով բռնատիրական ռեժիմ ունեցող հակառակորդ, պատկերացնել փոխզիջումային այնպիսի տարբերակ, որը ապահովագրի քո անվտանգությունն` առանց մեծ սպառազինությունների»:

Պաշտպանության նախարարը չբացառեց անցած տարի ապրիլին տեղի ունեցածի կրկնություն՝ նշելով որ հակառակորդն անկանխատեսելի է իր որոշումներում: «Երեք մարդ կա երկրում, որ նման բան չպետք է բացառեն` Գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մենք պարտավոր ենք ամեն օր մեր գործողությունները կառուցել` հաշվի առնելով, որ որոշումների կայացման տեսակետից մեր հակառակորդն անկանխատեսելի է», – նշել է Վ. Սարգսյանը` հավելելով, որ դրա համար մենք չենք կարող պատասխանատու լինել:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի գնահատականներին` նախարարն ուշադրություն հրավիրեց երկու կողմերի զոհերի ու զինտեխնիկայի կորուստների հարաբերակցության վրա:

Բարձր գնահատելով Հայաստանի ռազմական պատրաստվածությունը՝ Վիգեն Սարգսյանը մասնավորապես ընդգծեց. «Հայաստանն իրականում ավելի պատրաստ է, քան 3 մլիոն բնակչություն և 29.8 հազ.քառ. կմ տարածք ունեցող պետությունը կարող է ի վիճակի լինել և գնալով այդ մակարդակն ավելի ու ավելի է բարձրանում»:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանը, նախարարը նշեց, որ այն մեծապես համընկնում է միջնորդ երկրների և մջազգային հանրության մոտեցումների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում