«Հրապարակ». «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների միջև հակամարտություն է սկսվել

«Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։ Մեր տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև։ Ինչպես տեղեկացանք շտաբներից մեկից, Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում