«Հրապարակ». ՀՀԿ-ում հատուկ են պատրաստվում վարչապետի՝ Արարատ այցին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ «ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու: Այցն սկսվելու է վաղ առավոտյան` «Մասիս տաբակից», կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում` Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայի» ջերմոցներում:

Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ թերթը հարցրել է ՀՀԿ-ական մեր զրուցակցին։

«Չեմ կարծում, սակայն նաև որևէ արտառոց բան չեմ տեսնում»:

2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն` Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում