«Հայկական Ժամանակ». Ընտրությունների օրը տեղափոխելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին որևէ ուժ դրական արձագանք չի տվել

Ընտրությունների օրը ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին ընտրություններին մասնակցող որևէ ուժ դրական արձագանք չի տվել: Սույն դաշինքը նման հայտարարություն էր տարածել անցած շաբաթ:

Նկատի էր առնվել երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը: Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ եթե բոլոր ուժերը նման հայտարարությամբ հանդես գան, ինքը դեմ չէ ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ժամանակավրեպ է համարել Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավն ընթացքի մեջ է և իր ժամկետին պիտի ավարտվի: Այլևս ժամանակավրեպ է նման խնդիր բարձրացնել»,-ասել է Բիշարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում