«Ժամանակ». Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» է ծրագրում

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։

«Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում