«Ժողովուրդ». Բարսեղ Բեգլարյանին թալանել են իր ընկերության աշխատակիցները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները: 

«Մասնավորապես «Ֆլեշ մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. Ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողության տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ավելին՝ այս ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ 96 հազար դոլարի գույք և գումար: Կատարվածի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր. և՛ Կոստանյանը, և՛ Վարդանյանը ձերբակալված են»:

Ինչպես տեղեկացել է «Ժողովուրդ»-ը, այս քրեական գործերով ավարտվել է նախաքննությունը և գործերն ուղարկվել են դատարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում