Գերմանիան հրաժարվել է զենք արտահանել Թուրքիա

Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Süddeutschen Zeitung պարբերականը, այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենի հարցմանը:

Süddeutschen Zeitung պարբերականը գրում է, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին` մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները:

Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել է որպես կարևոր քայլ: Նա նշել է, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում