Թիլերսոնի կինն է նրան համոզել դառնալ ԱՄՆ-ի պետքարտուղար

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես չէի ցանկանում այդ աշխատանքը»,-նրա խոսքը մարտի 22-ին մեջբերել է ամերիկյան մամուլը:

Այն հարցին, թե ինչու է նա համաձայնել ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, Թիլերսոնը պատասխանել է, թե իր կինն «ասել է, որ ես պետք է դա անեմ»: «Իմ կինն է ինձ համոզել»:
Միաժամանակ Թիլերսոնն ընդգծել է, որ նախքան ընտրությունները երբեք չէր հանդիպել Թրամփի հետ, եւ որ ԱՄՆ-ի նախագահն սկզբում իրեն հրավիրել էր խոսել «աշխարհի մասին»:

«Երբ նա խոսակցության ավարտին ինձ խնդրեց դառնալ պետքարտուղար, ես շփոթված էի»,-խոստովանել է Թիլերսոնը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել է նաեւ, որ նախապես պատրաստվում էր 2017 թվականի մարտին հեռանալ Exxon Mobil ընկերության ղեկավարի պաշտոնից: «Ես ցանկանում էի մեկնել ռանչո եւ լինել թռներիս հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում