Ստեֆան դե Միստուրա կայցելի Թուրքիա

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրա մարտի 23-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Անկարայում Միստուրան կհանդիպի Թուրքիայի ԱԳՆ փոխնախարար Ումիթ Յալչընի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում