Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 4 անդամ

Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալված 4 անձինք Իրաքի քաղաքացիներ են:

Ձերբակալվածները Իրաքի և Սիրիայի տարածքում ԻՊ-ի կողմից մասնակցել են ռազմական գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում