Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հանդիպում-քննարկումը՝ երիտասարդների հետ

Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը մարտի 24-ին ժամը 18:00-ին Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնում կհանդիպի երիտասարդների հետ: Կայանալիք հանդիպում-քննարկման ընթացքում Էրեբունի վարչական շրջանի խնդիրներով մտահոգված և ապագա զարգացման տեսլականով հետաքրքրված երիտասարդների հետ վարչական շրջանի ղեկավարը միասին կքննարկի առկա խնդիրները, երիտասարդներին հուզող և բարձրաձայնվող հարցերը, դրանց լուծման եղանակները, ինչպես նաև շրջանի զարգացման ապագա ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում