«Ինձ համար սնխչին կոչում է». Հարություն Կարապողոսյան

Ելակետ լրատվական կայքը զրուցեց Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանի հետ, որը բնակչությանն առավել հայտնի է որպես «Սնխչի Հարութ», և խնդրեց մեկնաբանել, թե ինչու են վերջինիս անվանում սնխչի։

 «Սնխչի հասկացությունը մարդկանց մոտ գալիս է դեռ շատ դարերի խորքից։ Այն բոլոր մարդիկ, որոնք կարողանում են որոշակի առումով բնությունից օժտված լինելով, տիրապետելով ֆիզիոլոգիական տեղեկություններին՝ մարդկանց օգնություն ցուցաբերել, ասում են սնխչի։

Եթե կա վատ բան նրանում, որ մարդուն գիտակցաբար ու երևույթին տիրապետելով օգնություն ես ցուցաբերում, ապա համարենք, որ «Սնխչի Հարութը» վատ պիտակավորում է։ Ասում են չէ, որ բաժակը կամ կիսով չափ լիքն է լինում, կամ կիսով չափ դատարկ։ Եթե մարդիկ ուզեն ցեխ շպրտել, ապա դա կանեն ու այստեղ մականունը կամ կոչումը էական բնույթ չի կրի։ Ինձ համար սնխչին կոչում է»,- ասպես մեկնաբանեց ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում