Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մարտի 22-ին պատրիարքարանի շենքում հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:

ՀՀ ԱԳ նախարարին ուղեկցել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և այլ պաշտոնյաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում