«Ժողովուրդ». Հնարավոր է՝ առաջիկայում ավելանա ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների թիվը

«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, հնարավոր է՝ առաջիկայում ավելանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվը: Իսկ այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ ՄԻՊ-ին հատկացնել ավելի քան 75 մլն դրամ: Ի դեպ, ներկայումս պաշտպանի աշխատակազմը բաղկացած է 59 հաստիքային միավորից, իսկ նախատեսվող փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ընդգրկված աշխատակիցների թիվը կավելանա ևս 27-ով: 

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմն ավելացվում է՝ «լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ պայմանավորված», մասնավորապես նախատեսված է ստեղծել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի ազատությունից զրկման վերաբերյալ գտնվող անձանց կողմից ստացվող անհատական բողոքների քննարկմամբ, երեխաների իրավունքների պաշտպանությամբ, զինծառայողներին առնչվող բողոքների քննարկմամբ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում