AM | RU
USD
EUR
RUB

Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժը աջակցում է Հանրապետական կուսակցությանը

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տեսաուղերձը

Հարգելի Նախագահ Սարգսյան,

Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,

Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր:

Ընդսմին ընտրությունները ձեր ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում: Էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամենբան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար:

Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի և ձեր քաղաքացիների:

Կասկած չկա, որ ազատ և արդար ընտրությունները նախապայման են Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչին վերջերս նախաստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նոր թափ կհաղորդի:

Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները:

Քանզի կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը և երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը. Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն: Դրանք նաև միջոց են, որն օգտագործելով՝Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների և արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ և նոր աշխատատեղեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,

Իհարկե, գործընթացը, որի մասին ես խոսում եմ, հաջողությամբ պսակելո ւհամար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն և ներգրավվածություն:

Բայց, ինչպես ես սիրում եմ հիշեցնե լիշխանություն կազմած մեր անդամ կուսակցություններին, մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն:
Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական և կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաև բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները: Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը և ակտիվ աշխատանքը ԵԺԿ-ի շրջանակներում, վատահություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք:

Եվ իմ վերջին մաղթանքը, ընկերներ, որը ես կցանկանայի ձևակերպել այս ընտրությունների առնչությամբ: Վերջին տարիները Եվրոպայում նշանավորվել են պոպուլիստական և ծայրահեղական կուսակցությունների առաջխաղացմամբ: Բարեբախտաբար, պոպուլիստները չկարողացան ցանկալի արդյունքի հասնել Նիդեռլանդներում, բայց մեզ դեռ սպասում ե նբազմաթիվ կարևոր ընտրական գործընթացներ, այդ թվում նաև՝ իմ երկրում, և ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետկներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի և Եվրոպայի համար:

Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց և արձագանքել նրանց մտավախություններին և սպասելիքներին:

Հարգելի ընկերներ, հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր թեկնածուներին, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողանա շարունակել առաջնորդել ձեր երկիրը ճիշտ ճանապարհով:

Լրահոս
Նախագահ Սահակյանն այցելել է Արցախի հարավային հատվածի զորամասերից մեկը Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինին Ավելի քան հարյուր սիրիահայերի սեփական բիզնեսը զարգացնելու համար վարկեր են տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Արագածոտնում ավազակային հարձակման դեպքի առթիվ Նոր Գյուղ համայնքում բացվել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 1.2 տոկոսով Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի կառույցների ղեկավարին Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ԵԽԽՎ քննարկումները բացահայտեցին տարիներ շարունակ թաքնված կերպով Ադրբեջանի լոբբինգով զբաղվող պաշտոնյաներին. Նաիրա Զոհրաբյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ վիճակագրությամբ սնել սեփական հանրությանը Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրումը ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է կանխատեսում մինչև 2022 թվականը Հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. Ղազախստանի ազգային արխիվի ներկայացուցիչ Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման Հունիսի 27-29-ը հովտային գոտիներում կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Նախագահ Սարգսյանը ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ՄԻՊ աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Էլ Մայադինում 50-ից ավելի մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. Al Arabiya Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է Եվրահանձնաժողովը Google-ին տուգանում է 2,4 մլրդ եվրոյի չափով Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման վտանգի մասին Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների ապրանք ներմուծել Հայաստան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան Գյումրիի կրակոցների գործով դեռ կասկածյալ չկա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan