Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները

Ուկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Տեղեկատվությունն ստացվել է գիշերվա ժամը մոտ 3-ին»,- «Ինտերֆաքս»-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում