ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Եվրոպային հորդորել է ավելի անկախ լինել ԱՄՆ-ից. Rheinische post

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի անկախ լինի Միացյալ Նահանգներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա գրել է Rheinische post թերթի համար հրապարակված հոդվածում:

«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն անդրատլանտյան հանրակցության հիմքն է, բայց Եվրամիությունը պետք է ի վիճակի լինի ինքնուրույն կարգավորել այն ճգնաժամերն ու հակամարտությունները, որոնք ի հայտ են գալիս իր հարեւանությամբ»,-ընդգծել է Գաբրիելը:

ԱԳ նախարարի կարծիքով՝ չնայած բոլոր ճգնաժամերին ու թուլություններին, ԵՄ-ն «ամենահաջող նախագիծն է այն առումով, ինչը վերաբերում է ազատությանը, խաղաղությանը եւ բարեկեցությանը, որը երբեւէ տեսել է աշխարհը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում