Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում

Հայաստանի մարզպետները տարածքային կառավարման թեմայով համապատասխան դասընթացներ են անցնելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մարզեր այցի ժամանակ բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք պետք է լինեն համայնքի հիմնական խնդիրը: Սակայն, պարզվում է, այդ խնդիրը համայնքի ծրագրերում չկա: Մենք հստակ ձևակերպել ենք, որ համայնքի ղեկավարը պետք է ներկայացնի բոլոր մակրոխնդիրները: Այս հանձնարարականին պետք է հստակ հետևել», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը:

Մարզեր այցերի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր նաև, որ շուրջ 250 համայնքապետեր մեկնելու են Գերմանիա՝ ուսումնասիրելու տեղի փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում