Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը հրավիրեց Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների վրա: «Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմ ամբ, կառավարության նիստում նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ոլորտը վերցնել սեփական հսկողության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում