Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց գյուղացիական տնտեսություններին լավագույնս իրազեկել կառավարության ծրագրերի մասին: «Բազմաթիվ առաջարկություններ ունենք, որոնք մեր գյուղացուն չեն հասնում, նրանք իրազեկված չեն: Օրինակ՝ որևէ տեղ չգիտեին, որ կառավարությունը 7 տոկոսով սուբսիդավորում է գյուղտեխնիկայի լիզինգային ծրագիրը, որով գյուղացին կկարողանա 2 տոկոսով ձեռք բերել տեխնիկա», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը:

Նրա խոսքով, պետք է հստակ ձևակերպել, թե գյուղացին որտեղ կարող է դիմել՝ խորհրդատվական ծառայության համար: Ըստ Կարապետյանի՝ պետք է հստակ սահմանել մի ծառայություն, որը գյուղացու, ֆերմերի հետ մշտապես կաշխատի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում