Նորվեգիան պատասխանել է թուրք զինվորականներին վերադարձնելու Թուրքիայի պահանջին

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված պահանջին` վերադարձնելու ապաստան ստացած հինգ զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Նորվեգիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, թե, որպես նախարարություն, որևէ մեկնաբանություն չեն տալիս փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի կողմից ապաստան տրամադրելու մասին որոշումների վերաբերյալ: «Նորվեգիայի օրենքների շրջանակում փախստականների գրասենյակն է որոշում կայացնում ապաստան տրամադրելու դիմումների հարցով»,- նշել են ԱԳՆ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում