Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպան

Երեկվանից Ազգային անվտանգության ծառայությունում գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, ով այսօր ներկա էր եղել Սամվել Բաբայանի հարցաքննությանը, որն արդեն ավարտվել է:
«Կարճ հարցաքննություն է տեղի ունեցել: Այն, ինչում իրեն կասկածում են, բացարձակապես չի ընդունում, ասում է, որ նման արարք չի կատարել: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռևս պարզ չի»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

Նշենք, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում