Բրյուսելի ահաբեկչությունից տնտեսական վնասը կազմել է 2,5 մլրդ եվրո

016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել է Բելգիական ձեռնարկությունների դաշնությունը:

2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչության հետեւանքով զոհվեց 32 մարդ, եւս 320-ը վերքեր ստացան: Ինչպես պարզել է հետաքննությունը, նրանք բոլոր կապված էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ էր իրականացրել Փարիզում:

Բելգիական ձեռնարկությունների դաշնության տվյալներով՝ միջադեպերի հետեւանքով առավել մեծ վնասը զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով կրել են ռեստորանա-հյուրանոցային ծառայությունների սեկտորը, մանրածախ առեւտուրը եւ տրանսպորտը:

Դրա հետ մեկտեղ, Բելգիայի Ազգային բանկի գնահատման համաձայն, որը մեջբերում է RTBF հեռուստառադիոընկերությունը, ահաբեկչական գործողությունների հասցրած տնտեսական վնասը կազմել է շուրջ 800 մլն եվրո կամ ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում