Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցման համար հատկացվեց 929 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը 929 մլն դրամ հատկացրեց սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ աջակցություն կստանան Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամբողջությամբ փոխհատուցվում է նաև հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող բնակիչների հողի ու գույքի հարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում