ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ է սկսել Ժնեւում Սիրիայի շուրջը բանակցությունների համար

ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հատուկ դեսպանորդի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին: 

«Միստուրան այստեղ կլինի այսօր երեկոյան: Մենք այսօր նախնական քննարկումներ ենք սկսել կառավարության հետ, եւ ես ավելի ուշ կհանդիպեմ մյուս խմբերի հետ վաղվա համար հիմք նախապատրաստելու նպատակով: (Դամասկոսի պատվիրակության հետ) հանդիպումն օգտակար էր, մենք մտադիր ենք առարկայական քննարկումներն սկսել վաղը»,– ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում